Ամենա- ամենալավը Հայաստանից

Բաստուրմայի գաղտնիքը
Հայկական բաստուրման պատրաստում են մի քանի փուլով, սկզբում աղով են պատում միսը ապա չորացնում և սեղմում այն, այս վիճակում միսը չորանում է մի քանի օր: Չորացման առաջին փուլից հետո միսը կրկին սեղմում են և կրկին չորանցնում: Եկրորդ չորացման փուլում ճարպերը հալվում են որն էլ ստեղծում է բաստուրմայի սպիտակ շերտը:
Երկրորդ սեղման փուլը, որը նաև հայտնի է որպես «տաք սեղմում», սկսվում է չորացման երկրորդ փուլից հետո: Այնուհետև, արդեն չորացրած և սեղմված միսը ծածկում են Չաման կոչվող համեմունքների մածուկով: Չամանը պատրաստվում է չամանի սերմերից, սև և կարմիր պղպեղի փոշուց,սխտորի խառնուրդից։ Չամանով ծածկելուց հետո Բաստուրման կրկին թողնում են մի քանի օր չորանալու։
Ընդհանուր գործընթացը սովորաբար տևում է մինչև մեկ ամիս:
Մեր Բաստուրման
Սուջուխի գաղտնիքը
Հայկական սուջուխը պատրաստվում է տավարի վզի մսից: Միսը լվանում են, հետո չորացնում:
Միսը կտրատում են փոքր կտորների, ավելացնում են աղ: Այն թողնում են մեկ շաբաթ 8-12 C ջերմաստիճանում:
Հաջորդիվ, պատրաստում են հատուկ լուծույթ ՝ եռալցնելով դափնու տերևը և մեխակը: Միսը և սխտորը միասին աղում են մսաղացով: Այնուհետև, միսը խառնում են համեմունքների հետ (չաման, հիլ, սև պղպեղ, մշկընկույզ): Լցնում դափնու տերևի և մեխակի լուծույթը: Ամեն ինչ լավ խառնում են և մեկ օր թողնում սառնարանում:
Լցոնը լցնում են թաղանթի մեջ, ծայրերը կապում: Այնուհետև այն կախում են սենյակային ջերմաստիճանում չորանալու համար: Մեկ օր անց սուջուխը պետք է դրվի մամուլի տակ, որպեսզի ավելորդ հեղուկը հեռանա: Սեղմման ջերմաստիճանը պետք է լինի +5-7 C, և դրանից հետո յոթ օր: Սուջուխը կախվում է ևս 15-20 օր, որպեսզի չորանա:
Ընդհանուր գործընթացը սովորաբար տևում է մինչև մեկ ամիս:

Մեր Սուջուխը

Ինչու՞ են մարդիկ վստահում մեզ և ընտրում մեր արտադրանքը:
Մենք օգտագործում ենք ընտանեկան բաղադրատոմս, որը փոխանցվել է սերնդե սերունդ։ Ավանդական բաղադրատոմսը մեզ թույլ է տալիս պատրաստել սերնդեսերունդ փոխանցված ավանդական մեթոդներով Բաստուրմա և Սուջուխ: Մեր անունը խորհրդանշում է մեր արտադրանքի գերազանց համն ու որակը:
Լավ Բաստուրման արտադրում և վաճառում է Բաստուրմա և Սուջուխ:
Պատվերների համար խնդրում ենք կապնվել մեզ հետ կամ ուղղակի լրացնել պատվերի հայտադիմումը:

Նկարներ








Հարցերի դեպքում
Կապ հաստատեք մեզ հետ
Հարցման համար կապ հաստատեք մեզ հետ կոնտակտային ձևանմուշով, էլ. Փոստով, հեռախոսոազանգով կամ Viber/WhatsApp/Telegram-ով: